17:37 | 19.03.26 | Նորություններ | 187
Մարտի 19-ին Ucom-ը կրկին նշում է Հաճախորդի միջազգային օրը՝ այն դարձնելով բաժանորդների հետ անմիջական շփման առիթ՝ նրանց կարծիքներն ու սպասումները լսելու համար։
Ամբողջ օրը ընկերության ղեկավար կազմն այցելում է Ucom-ի վաճառքի եւ սպասարկման կենտրոններ Երեւանում եւ մարզերում՝ անձամբ սպասարկելու հաճախորդներին, լսելու նրանց կարծիքները ընկերության ծառայությունների եւ սպասարկման որակի մասին, ինչպես նաեւ պատասխանելու նրանց հետաքրքրող հարցերին։
Ընկերության միջին եւ բարձր օղակների ղեկավարները զուգահեռաբար աշխատում են նաեւ զանգերի կենտրոնում՝ կապ հաստատելով բաժանորդների հետ, շնորհավորելով նրանց Հաճախորդի միջազգային օրվա կապակցությամբ եւ օգնելով լուծել առաջացած հարցերն ու խնդիրները։
«Ucom-ում մենք հավատում ենք, որ մեր բաժանորդների վստահությունն ու ընտրությունն են ձեւավորում մեր աշխատանքի ուղղությունները։ Մենք ամեն օր աշխատում ենք մեր բաժանորդների համար՝ նրանց կարիքներն ավելի լավ հասկանալու եւ ծառայությունները շարունակաբար բարելավելու նպատակով։ Հաճախորդի միջազգային օրը մեզ համար եւս մեկ հնարավորություն է մեր բաժանորդներին մոտ գտնվելու եւ վստահեցնելու, որ ամեն ինչ անում ենք նրանց թվային առօրյան ավելի հարմարավետ եւ հուսալի դարձնելու համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Այս տարվա նախաձեռնության շրջանակում Ucom-ն ունի նաեւ հատուկ առաջարկ՝ մարտի 19-ից Uplay թվային հարթակի ամբողջ բովանդակությունը ներկայիս մոբայլ հաճախորդներին հասանելի կլինի 1 ամիս անվճար։ Առաջարկը կգործի նաեւ մինչեւ ապրիլի 19-ը միացած բաժանորդների համար` հնարավորություն տալով բացահայտել հեռուստաալիքների, ֆիլմերի, սերիալների եւ ժամանցային բովանդակության հայկական եւ արտասահմանյան բազմաժանր ընտրանին։
Այս առաջարկը եւս մեկ քայլ է Ucom-ի թվային ծառայությունների էկոհամակարգի զարգացման ուղղությամբ՝ բաժանորդներին առաջարկելով կապի եւ ժամանցի ամբողջական փորձառություն։