14:51 | 25.02.26 | Նորություններ | 103
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը եւ Plug and Play միջազգային աքսելերատորը հրավիրում են մասնակցելու «Երիտասարդության ԻնֆոՎերազինում» տեղեկատվական հանդիպմանը։
Հանդիպումը տեղի կունենա մարտի 5-ին՝ ժամը 13:00-ին, ISTC ինովացիոն կենտրոնում:
Սա հնարավորություն է՝
• բացահայտելու նախարարության եւ գործընկեր-կառույցների հետ համագործակցությամբ իրականացվող երիտասարդական ծրագրերը,
• տեղեկանալու տեխնոլոգիական եւ նորարարական ծրագրերում ընդգրկվելու հնարավորություններին,
• ուղիղ կապ հաստատելու պատասխանատուների հետ,
• ստանալու ձեր հարցերի պատասխանները,
• ծանոթանալու հայաստանյան բուհերը ներկայացնող երիտասարդների հետ:
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել մինչեւ մարտի 3-ը՝ այստեղ։