16:10 | 08.04.25 | Նորություններ | 655

    Google որոնողական համակարգի AI-ը սկսել է ճանաչել պատկերները

    Նեյրոնային ցանցը Google որոնողական համակարգում սովորել է ճանաչել պատկերները եւ պատասխանել դրանց վերաբերյալ հարցերին:

    Օրինակ, այն կարող է ճանաչել գրադարակների գրքերը եւ առաջարկել նմանատիպ այլ գրքեր:

    Gemini 2.0-ի հիմքով AI Mode-ը, որն ընկերությունը գործարկել է 2025 թվականի մարտին թեստային ռեժիմով, ստացել է տեսողական որոնման գործառույթներ Lens-ից, հայտնում է Google-ը:

    Օգտատերը կարող է լուսանկարել իրը կամ վերբեռնել լուսանկար, ապա հարցնել նկարի մանրամասների մասին: AI-ը մանրամասն պատասխան կտա հղումներով։ Ֆունկցիան աշխատում է Google-ի հավելվածում։