Instagram-ը դիտարկում է Reels-ը դարձնել առանձին հավելված, օգտատերերը կարծում են, որ հարթակը ներկայում ծանրաբեռնված է տեսանյութերով։
Ըստ The Information-ի՝ հարթակի ղեկավար Ադամ Մոսերին նախագիծը քննարկել է աշխատակիցների հետ։
Այն ստացել է «Project Ray» ծածկագիրը եւ ուղղված է ԱՄՆ-ում օգտատերերի համար առաջարկությունների բարելավմանը եւ երեք րոպեանոց տեսանյութերի առաջխաղացմանը։
Instagram-ն այժմ համատեղում է լուսանկարները, ռիլերը եւ սթորիները: Շատ օգտատերեր կարծում են, որ հարթակը ծանրաբեռնված է վիդեո բովանդակությամբ եւ կորցրել է լուսանկարների փոխանակման հավելված լինելու իր սկզբնական գաղափարը:
Եթե ընկերությունը անջատի Reels-ը առանձին հավելվածի մեջ, ապա դա թույլ կտա Instagram-ին կենտրոնանալ այլ գործառույթների վրա։