Իլոն Մասկի xAI-ը ներկայացրել է Grok 3 մոդելը, որը վերապատրաստվել է՝ օգտագործելով Grok 2-ից տասն անգամ ավելի մեծ հզորություններով:
Գործադիր տնօրեն Իլոն Մասկն ասել է, որ Grok-ի նպատակն է «հասկանալ տիեզերքը»: Համաձայն xAI թեստերի, Grok 3-ը գերազանցում է GPT-4o-ին մաթեմատիկայի, ֆիզիկայի, կենսաբանության եւ քիմիայի դոկտորական մակարդակի խնդիրները լուծելիս:
Չատբոտը նաեւ ստացել է Think կոճակ, որը հնարավորություն է տալիս պատճառաբանություններ ներկայացնել եւ Big Brain կոճակ ավելի բարդ առաջադրանքների համար: Ընկերությունը խորհուրդ է տալիս օգտագործել վերջին ռեժիմը կոդ գրելու եւ մաթեմատիկական խնդիրներ լուծելու համար։ Շնորհանդեսի ժամանակ Grok 3 Mini-ին խնդրել են գրել կոդ՝ մոդելավորելու տիեզերանավի շարժումը, որը թռչում է դեպի Մարս եւ վերադառնում Երկիր:
Ըստ xAI-ի, Grok 3 Reasoning-ը գերազանցում է OpenAI-ի o3-mini-ի բարձր ցուցանիշը մաթեմատիկայի եւ ծրագրավորման մեջ:
Կա նաեւ DeepSearch ռեժիմ, որը վերլուծում է 20-ից ավելի ինտերնետային աղբյուր եւ X-ի գրառում, այնուհետեւ տալիս է հարցի պատասխանը մանրամասն ամփոփագրի տեսքով:
Ներկայացված օրինակում Grok-ը վերլուծել է ավելի քան 30 ինտերնետային աղբյուր եւ նույնքան գրառում X-ում:
Բոտը ստեղծել է մանրամասն հաշվետվություն եւ դրան ավելացրել աղյուսակներ։
Grok 3-ը ներկայում բետա ռեժիմում է: Մոդելի վաղաժամ հասանելիություն կստանան Premium Plus բաժանորդները ամսական 22 դոլարով: DeepSearch ռեժիմը եւ այլ լրացուցիչ հնարավորություններ հասանելի են նոր SuperGrok պլանի շրջանակում ամսական 30 դոլարով։
Մասկի խոսքով՝ Grok-ը մեկ շաբաթից կավելացնի ձայնային ռեժիմ։ Հետագայում Grok 3-ի հետ հնարավոր կլինի աշխատել API-ի միջոցով։ Մշակողները նաեւ մի քանի ամսվա ընթացքում կթողարկեն Grok 2-ի սկզբնական կոդը:
Մոդելի ամբողջական շնորհանդեսը՝ տեսանյութում: