17:56 | 26.12.24 | Նորություններ | 2919

    YoPhone հավելվածը տեղեկատվական ալիք բացելու հնարավորություն է տալիս

    Հայկական ծագում ունեցող YoPhone հավելվածը, որն ակնթարթային հաղորդագրությունների, ձայնագրությունների փոխանցման միջոց է եւ ունի մեսենջերի բոլոր հատկանիշները, ներկայացրել է նոր՝ YoChannels Section գործիքակազմը։

    YoChannels բաժինը նախատեսված է մեծ լսարանին հաղորդագրություններ հեռարձակելու համար։ Այն թույլ է տալիս ալիքի օգտատերերին ուղարկել տեքստային, ձայնային հաղորդագրություններ եւ տեսահաղորդագրություններ, կիսվել լուսանկարներով եւ փաստաթղթերով։

    YoChannels Section-ը նախատեսված է ինչպես բլոգերների, զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար, այնպես էլ այն անհատների համար, որոնք ցանկանում են օգտագործել հավելվածը՝ որպես բովանդակություն տարածելու հարթակ։

    YoPhone հավելվածը հնարավոր է ներբեռնել հետեւյալ հղումներով՝ App Store եւ Android: