12:48 | 18.12.24 | Նորություններ | 287

Huawei-ը նոր էջ է բացում ULTIMATE DESIGN կոնցեպտի պատմության մեջ

2024 թվականի սեպտեմբերի 10-ին Շենժենում տեղի է ունեցել գալա միջոցառում՝ նվիրված Huawei ULTIMATE DESIGN կոնցեպտին։ Միջոցառումն ուղեկցվել է տպավորիչ շոու-ծրագրով եւ ռիթմիկ երաժշտությամբ, որ լավագույնս համապատասխանում է կոնցեպտի էությանը:

Ցուցադրվել են պարային շքեղ համարներ, որոնք մարմնի լեզվով արտահայտում են Huawei-ի տեսլականն ու վճռականությունը՝ նորարարական տեխնոլոգիաների ոլորտում նոր բարձունքներ գրավելու ճանապարհին:

HUAWEI բրենդի «Dream it Possible» կոմպոզիցիան արտացոլում է սեփական երազանքների հետեւից գնալու կարեւորությունն ու ընդգծում, որ ընկերության նորարարական բոլոր նվաճումները հնարավոր են դարձել սեփական հաջողության հանդեպ անմնացորդ հավատի շնորհիվ:

Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել ընկերության գործադիր տնօրեն, Consumer Business Group-ի խորհրդի նախագահ եւ Huawei Intelligent Automotive Solution-ի տնօրենների խորհրդի նախագահ Ռիչարդ Յուն:


«Մենք երբեք չենք դադարել նորարարական գաղափարներ առաջ քաշելուց եւ երբեք չենք հրաժարվել դրանք կյանքի կոչելուց: Հենց դրա շնորհիվ կարողացանք մշակել շուկայում առաջին եռակի ծալվող սմարթֆոնը՝ HUAWEI MATE XT Ultimate design-ը»,- ասել է նա:

Նորարարական դիզայն եւ էսթետիկ կատարելություն

Huawei-ը շարունակում է պահպանել առաջատար դիրքերը սարքերի դիզայնի ոլորտում եւ սպառողներին ներկայանալ յուրահատուկ եւ էսթետիկ առաջարկներով: HUAWEI MATE XT Ultimate design սմարթֆոնը ժառանգել է նախորդ սերնդի ULTIMATE DESIGN սարքերի խորհրդանշական սիմետրիկ դիզայնը: Սարքի փայլուն մակերեսը ստեղծվում է բարդ սինուսոիդային մշակման շնորհիվ: Այդ ճանապարհով ստեղծված յուրաքանչյուր կորությունն ու դետալը սարքին տալիս են նրբագեղ եւ առանձնահատուկ տեսք:


Նորարարական տեխնոլոգիաներ եւ առաջադեմ զարգացումներ

Huawei-ը մշտապես ձգտում է տեխնոլոգիական նորարարության եւ օգտատերերին առաջարկում առաջադեմ հնարավորություններ ու սարքեր, ինչին հասնում է՝ կատարելով շարունակական ներդրումներ տեխնոլոգիական զարգացման եւ ընթացիկ ուսումնասիրությունների մեջ:

Նոր սմարթֆոնը համալրված է պտտվող մեխանիզմների վրա հիմնված նորարարական համակարգով, որի շնորհիվ կարող է ծալվել դեպի ներս եւ դեպի դուրս։ Գերթեթեւ պտտվող կոնստրուկցիաներն ունեն ճշգրիտ կարգավորում, ինչի շնորհիվ էկրանը ծալվում է զարմանալիորեն սահուն:


HUAWEI MATE XT Ultimate design-ի իմերսիվ էկրանը պատրաստված է ճկուն նյութերից, որոնք թույլ են տալիս էկրանը հեշտությամբ ծալել տարբեր ուղղություններով՝ ինչպես դեպի ներս, այնպես էլ դուրս:

Նորարարական փորձ եւ զարմանալի հնարավորություններ

HUAWEI MATE XT Ultimate design-ը փոխում է մեր պատկերացումները սմարթֆոնի հնարավորությունների մասին: Այն թույլ է տալիս էկրանն օգտագործել երեք տարբեր ռեժիմով՝ լիովին բացված, երկակի կամ եռակի ծալված:

Լիովին բացված վիճակում էկրանը ստեղծում է այնպիսի իմերսիվ էֆեկտ, որ դիտողն իրեն բառացիորեն զգում է մեդիա կոնտենտի մեջ: Բացի այդ՝ անհամեմատ հեշտանում է անհրաժեշտ տեղեկատվության արագ որոնումը:
Երկակի ծալված էկրանով ռեժիմում սմարթֆոնը կատարյալ է հոդվածներ եւ նամակներ կարդալու համար, իսկ լիովին բացված էկրանով օգտատերը կարող է կենտրոնանալ մեկ գործողության վրա, օրինակ՝ զանգահարել կամ լուսանկարել:


Նորարարական լուսանկարչություն. հավերժացրեք կյանքի գեղեցիկ պահերը

Huawei-ը բջջային լուսանկարչության նորարարությունների ոլորտի առաջատարն է: HUAWEI MATE XT Ultimate design-ի բարակ կորպուսը ցուցադրում է պատկերի մշակման եզակի տեխնոլոգիայի՝ HUAWEI XMAGE-ի հզոր հնարավորությունները: Կարգավորման 10 աստիճան ունեցող ֆիզիկական դիաֆրագման թույլ է տալիս ստանալ ապշեցուցիչ կադրեր նկարահանման տարբեր պայմաններում: Հեռավոր սարերից մինչեւ ծաղկի վրա գտնվող փոքրիկ միջատներ պատկերող լուսանկարները դառնում են արտահայտիչ եւ տպավորող: Տեսախցիկը նաեւ ապահովում է ակնթարթային նկարահանման ֆունկցիա, ինչը հնարավորություն է տալիս անհավատալի հստակությամբ նկարահանել նույնիսկ արագ շարժվող առարկաները:

HUAWEI MATE XT Ultimate Design-ում ներդրված շարժական սարքերի նոր ձեւավորման նոր մոտեցմամբ սմարթֆոնի աշխատանքն ավելի արդյունավետ է դառնում, դրանով կազմակերպված ժամանցն՝ ավելի գրավիչ: Որպես շուկայում առաջին եռակի ծալվող սմարթֆոն՝ HUAWEI MATE XT Ultimate design-ն ընդլայնում է ծալվող սարքերի հնարավորությունները։

Huawei-ը երբեք կանգ չի առնում նվաճումների որեւէ փուլում, այլ շարունակում է առաջ շարժվել՝ կատարելագործելով իր բրենդային ինքնություն եւ առաջարկելով առաջադեմ տեխնոլոգիաներ, առանձնահատուկ դիզայն եւ օգտագործողի պրեմիում փորձ: