16:09 | 25.11.24 | Նորություններ | 1698

ArmSec 2024 կիբերանվտանգության կոնֆերանսը՝ դեկտեմբերի 14-ին

Դեկտեմբերի 14-ին Երեւանում տեղի կունենա կիբերանվտանգությանը նվիրված ArmSec 11-րդ ամենամյա կոնֆերանսը։

Համաժողովի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի կիբերանվտանգության եւ հարակից ոլորտների առաջատար մասնագետները։

Կոնֆերանսի ընթացքում նախատեսվում է կազմակերպել թեմատիկ զեկույցներ եւ քննարկումներ, որոնք կիբերանվտանգության տեսանկյունից արդիական են աշխարհում եւ, մասնավորապես, Հայաստանում։

ArmSec 2023-ի նպատակներից է նաեւ տեղեկատվական անվտանգությամբ զբաղվող մասնագետների համայնքի ամրապնդումը։

ArmSec կոնֆերանսի կազմակերպիչներն են ArmSec հիմնադրամը, OWASP Armenia թիմը։ Համաժողովի բոլոր մանրամասները եւ օրակարգը հասանելի են այստեղ: