BANA Angels-ը հայտարարել է հայկական Sestive ստարտափում ներդրում կատարելու մասին։
Sestive-ը տվյալների վրա հիմնված նորարարական հարթակ է, որը վերափոխում է հոգեկան առողջության բուժման մոտեցումները։ Այն հեշտացնում է ինչպես առցանց, այնպես էլ օֆլայն թերապիայի գործընթացները՝ պարզեցնելով թերապեւտների եւ հոգեկան առողջություն փնտրողների միջեւ հաղորդակցությունը:
Sestive-ը թերապեւտներին տրամադրում է արհեստական բանականությամբ կառավարվող վերլուծություններ՝ բարելավելով թերապիայի մեթոդները, օպտիմալացնելով արդյունքները եւ բարձրացնելով ընդհանուր արդյունավետությունը։
Հարթակն օգնում է թերապեւտներին կատարելագործել իրենց մեթոդները եւ հետեւել պացիենտների առաջընթացին, միաժամանակ նրանց տալով անհատականացված պատկերացումներ եւ ներգրավվածություն իրենց թերապիայի գործընթացում։