14:29 | 28.10.24 | Նորություններ | 817

Google-ը կներկայացնի AI գործակալ

Google-ն աշխատում է Project Jarvis ծածկանունով գործակալի մշակման վրա, որը կարող է վերցնել եւ վերլուծել էջի սքրինշոթը, այնուհետեւ «սեղմել կոճակները եւ մուտքագրել տեքստ»։

Ծառայությունը գործում է Gemini մոդելի նոր տարբերակի հիման վրա եւ կմշակվի հիմնականում Google Chrome-ում օգտագործելու համար, գրում է The Verge-ը։

Երկու լուծումներն էլ կարող են ցուցադրվել 2024 թվականի դեկտեմբերին, սակայն Google ընկերությունը ծրագրում է AI գործակալին հասանելիություն տալ սահմանափակ թվով օգտատերերի՝ նախ թերությունները գտնելու եւ վերացնելու համար:

2024 թվականի հոկտեմբերին Anthropic-ը թողարկել է Claude 3.5 Sonnet մոդելի թարմացում, որը թույլ է տալիս նեյրոնային ցանցին փոխազդել համակարգչի հետ՝ տեսնել էկրանը, շարժել կուրսորը, սեղմել կոճակները: Թարմացումը ներկայում գտնվում է բաց բետա փորձարկման փուլում: OpenAI-ը նախատեսում է թողարկել AI գործակալներ 2025 թվականին, իսկ 2024 թվականի դեկտեմբերին կարող է ցուցադրել այլ տեխնոլոգիաներ։