17:09 | 24.05.24 | Նորություններ | 1636

Ռոստելեկոմ Հայաստանը վերափոխվում է OVIO-ի

«Ռոստելեկոմ Հայաստանը»-ը հայտարարել է վերաբրենդավորման մեկնարկի մասին եւ այսուհետ հանդես կգա նոր՝ OVIO ապրանքանիշով:

Ընկերությունը հեռահաղորդակցության շուկա է մուտք գործել 2009թ․ GNC-ALFA ապրանքանիշով՝ կառուցելով ավելի քան 3000 կմ մագիստրալային ցանց եւ դառնալով ինտերնետի մեծածախ շուկայի հիմնական խաղացող՝ էապես նվազեցնելով մեծածախ ինտերնետի շուկայական գինը Հայաստանում։ 2012թ-ից ընկերությունը շարունակել է իր գործունեությունը Ռոստելեկոմ ապրանքանիշի ներքո՝ ներդնելով «Օպտիկան յուրաքանչյուր բնակարանում» տեխնոլոգիան Երեւանում եւ ՀՀ մարզերում, այսպիսով՝ ապահովելով թվային հավասարություն եւ նպաստելով ինտերնետի եւ թվային հեռուստատեսության ծառայությունների շուկայում առողջ մրցակցության ձեւավորմանը։ Մինչեւ 2024թ․ ընկերությունը Հայաստանում կատարել է ավելի քան 37 մլրդ դրամ ներդրում եւ վճարել 14 մլրդ դրամ հարկ։

Նոր բրենդով ընկերությունը որդեգրել է բաց եւ թափանցիկ գործելաոճ հաճախորդի եւ գործընկերների համար պարզ եւ հարմարավետ փորձառություն ապահովելու համար։ OVIO-ի մուտքը շրջադարձային կետ է հանդիսանում ընկերության զարգացման մեջ։ Նոր ինքնությամբ OVIO-ն հավատարիմ է մնում հուսալի եւ որակյալ ծառայություններ մատուցելու եւ նորարարական լուծումներ տրամադրելու իր հանձնառությանը, որի կենտրոնում հաճախորդի գոհունակությունն է: Նոր ապրանքանիշի մուտքով ընկերությունը դուրս է գալիս հեռահաղորդակցության դասական օպերատոր լինելու սահմաններից՝ վերափոխվելով եւ մատուցելով մի շարք թվային ու ամպային ծառայություններ եւ սկիզբ դնելով թվային ծառայությունների միասնական էկոհամակարգի ձեւավորման գործընթացին։

«Այսօր մենք մեկնարկում ենք կազմակերպության համար չափազանց նշանակալի իրադարձություն։ Սա ոչ թե պարզապես վերաբրենդավորում է, այլ ընկերության պատմության նոր էջի բացում, որի հիմքում նույնիսկ ամենապահանջկոտ հաճախորդին գոհացնելու հանձնառությունն է՝ շնորհիվ ազնիվ եւ բաց գործելաոճի, հոգատարության եւ նորարար լուծումների առաջամարտիկ լինելու։ Մեզ արդեն իսկ վստահել է մոտ 70 000 բաժանորդ, եւ դա պարտավորեցնում է անընդհատ ինքնակատարելագործվել։ Այսպիսով, վերաբրենդավորմամբ ազդարարում ենք ընկերության վերափոխման սկիզբը։

Ուրախ եմ նաեւ հայտարարել OVIO-ի կողմից Հայաստանում խոշորագույն Տվյալների մշակման կենտրոնի պաշտոնական մեկնարկի մասին։ Այն միակն է Հայաստանում, որ ունի TIER III սարքավորումների եւ ենթակառուցվածքների հուսալիության բարձր ստանդարտներին համապատասխանություն։ Այն կբավարարի բիզնեսի եւ պետական կառույցների բազմազան կարիքները եւ կտրամադրի մասշտաբային, անվտանգ եւ արդյունավետ լուծումներ՝ այսպիսով նաեւ նպաստելով Հայաստանի թվային ապագայի զարգացմանը»,- նշել է OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Հատկանշական է, որ OVIO-ն հաջողությամբ մշակել եւ գործարկել է մի շարք առաջադեմ տեխնոլոգիական լուծումներ, որոնք ոչ միայն ընկերությունն են տեղափոխել զարգացման նոր մակարդակ, այլեւ մեծ եւ դրական ազդեցություն են ունեցել ոլորտի վերափոխման վրա: Դրանց թվում են մինչեւ 800 Մբ/վ տան ինտերնետի փաթեթները, Wink օնլայն կինոթատրոն եւ TV  ժամանակակից եւ հարմար հավելվածը, ինչպես նաեւ նախադեպը չունեցող Ամպային տեսահսկման ծառայությունը։

OVIO նոր ապրանքանիշը մեկնարկում է խարիզմատիկ ռոբոտ Orbi-ի ուղեկցությամբ, որը մարմնավորում է ընկերության պրոդուկտների տեխնիկական էքսպերտի, հրաշագործի եւ հովանավոր-պաշտպանի կերպար՝ օգնելով հաճախորդներին ամենօրյա կյանքում եւ առաջնորդելով նրանց հեռահաղորդակցության եւ թվային ծառայությունների օգտագործման մասով գտնել լավագույն լուծումներ:

Վերաբրենդավորման միջոցառումից հետո տեղի է ունեցել նաեւ OVIO ընկերության գլխավոր վաճառքի եւ սպասարկման սրահի բացման արարողությունը։ Սրահն այսուհետեւ կներկայանա նոր՝ ավելի ժամանակակից եւ նորարարական չափանիշներին համապատասխան ինտերիերով՝ սպասարկման առավելագույն հարմարավետություն ապահովելու համար։

Օգտատերերը կարող են այցելել ընկերության վեբ կայք, միանալ ծառայություններին եւ կատարել օնլայն գործարքներ ovio.am հասցեով։