11:38 | 18.04.24 | Նորություններ | 1503

Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը

Team Telecom Armenia-ն դարձել է CaseKey բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթի մաս կազմող CaseKey ակադեմիայի գործընկերը։

Համագործակցության շրջանակում այս տարի մրցույթի 100 մասնակցի եւ մարզչի համար կանցկացվեն երկամսյա ինտենսիվ դասընթացներ։

Ակադեմիան CaseKey 2024-ի կրթական բաղադրիչն է, որի ծրագիրը մշակվել է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի պրոֆեսոր եւ համալսարանի բիզնես խնդիրների լուծման թիմի գլխավոր մարզիչ Պիտեր Վերհալենի հետ։ Նա կվարի ամբողջ կրթական ծրագիրը:

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, կարեւորելով CaseKey-ի հետ երկարամյա արդյունավետ համագործակցությունը, հույս է հայտնել, որ Ակադեմիայի կրթական ծրագրերը կօգնեն մրցույթի մասնակիցներին ավելի լավ հասկանալու բիզնես խնդիրները ու նոր նշաձող կսահմանի մրցույթի համար։
Պրոֆեսոր Վերհալենը կաշխատի նաեւ տեղացի մարզիչների հետ՝ փոխանցելով իր միջազգային փորձը եւ կիսվելով արդյունավետ մարզչական տեխնիկաներով:

«Չափազանց ուրախ ենք, որ Team-ը հանդես է գալիս որպես այս նախաձեռնության գործընկեր: Մեր համագործակցությունը Team Telecom Armenia-ի հետ սկսվել է 2021 թվականին, եւ մենք երախտապարտ ենք նրանց անմնացորդ նվիրվածության եւ աջակցության համար այս տարիների ընթացքում»,- նշել է CaseKey-ի համահիմնադիր Արշակ Կարապետյանը:

Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել։