17:35 | 16.01.24 | Նորություններ | 1637

Telegram-ում նոր ֆունկցիաներ են հայտնվել

Telegram-ի հավելվածը ստացել է փոքրիկ թարմացում։

Հիմնական նորույթը ջնջվող ձայնային եւ տեսահաղորդագրություններ ուղարկելն է։ Դրանք ավտոմատ կերպով ջնջվում են լսելուց եւ դիտելուց հետո։

Telegram-ի վերջին տարբերակի մեկ այլ օգտակար նորարարություն ձայնային կամ տեսահաղորդագրության ձայնագրումը դադարեցնելու եւ այնուհետեւ այն վերսկսելու հնարավորությունն է: Այս կերպ օգտատերերը կարող են խուսափել ամբողջ ձայնագրության ընդհատումից, երբ պետք է շեղվել, կամ, օրինակ, ինչ-որ կադր չներառել տեսանյութում։

Այս փոփոխություններն արդեն հասանելի են Telegram 10.6-ում Android-ի եւ iOS-ի համար:

photo © Telegram