11:53 | 22.11.23 | Նորություններ | 1515

BANA Angels-ը կանցկացնի 6-րդ Angel Conference-ը

Եվրոպական հրեշտակ ներդրողների ցանցի (EBAN)-ի հետ գործընկերությամբ BANA Angels-ը դեկտեմբերի 2-ին կանցկացնի ամենամյա Angel Conference համաժողովը։

Միջոցառումը կհամախմբի հրեշտակ ներդրողներին, ստարտափների հիմնադիրներին եւ տեխնոլոգիական ոլորտի փորձագետներին։

Միջոցառման նպատակն է՝

●    Նպաստել հայ եւ եվրոպացի հրեշտակ ներդրողների կապերի ամրապնդմանը,
●    Նախաձեռնել քննարկումներ եւ գիտելիքների փոխանակում՝ հրեշտակային ներդրումների վերաբերյալ,
●    Ապահովել նպաստավոր հարթակ ներդրողների եւ ստարտափների շփումների համար,
●    Խթանել հրեշտակային ներդրումների մշակույթը Հայաստանում։

Համաժողովի հատուկ հյուրերն են Եվրոպական հրեշտակ ներդրողների ցանցի (EBAN) նախագահ Յաննե Յորմալայնենը եւ Ֆիննական բիզնես հրեշտակների ցանցի (FiBAN) նախկին փոխնախագահ, ADA Drive-ի գործադիր տնօրեն, հրեշտակ ներդրող Աննա-Կաարինա Լիպսանենը։

Յաննե Յորմալայնենը սերիական ձեռնարկատեր եւ հրեշտակ ներդրող է։ Եվրոպական հրեշտակ ներդրողների ցանցի նախագահը լինելուց բացի, նա նաեւ մի քանի աճող ընկերությունների խորհրդի նախագահ է, ինչպես նաեւ Ֆիննական բիզնես հրեշտակների ցանցի (FiBAN) պատվավոր նախագահ: Աննա-Կաարինա Լիպսանենը եղել է Ֆիննական բիզնես հրեշտակների ցանցի (FiBAN) խորհրդի կազմում 2015-2017 թվականներին:

Angel Conference-ին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։ Միջոցառման այլ մանրամասներ հասանելի են այստեղ։