18:01 | 04.10.23 | Նորություններ | 8345

Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է ֆերմերներին սահմանապահ Վահանում

Վիվա-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ծրագրի շնորհիվ Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում խոշոր եղջերավորների հսկողությունն այժմ իրականացվում է «էլեկտրական հովիվների» օգնությամբ:

Էլեկտրական ցանկապատն աշխատում է բարձր լարմամբ, սակայն ցածր ամպերաժով: Արդյունքում կենդանիները ֆիզիկապես չեն տուժում, այլ տհաճություն զգալով այլեւս չեն մոտենում ցանկապատված տարածքներին: Ֆերմերներն արդյունավետ են համարում Վիվա-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ծրագիրը: Դրա իրական արդյունքն անասնապահությամբ զբաղվելն է՝ առանց կենդանիների կորստի: Շարժական «էլեկտրական հովիվները» տեղից տեղ տանելու եւ շատ արագ նոր տարածք ցանկապատելու հնարավորությունը թույլ է տալիս ցանկության դեպքում փոխել կենդանիների արոտավայրը:

Սահմանամերձ գյուղերն ուշադրության կենտրոնում պահելու Վիվա-ՄՏՍ-ի ռազմավարությունը Վահանում զգացել են 2008 թվականից. այդ տարի գյուղի գազատարի կառուցման անհրաժեշտություն կար:

Ավելի ուշ՝ 2014 թվականին, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ համատեղ, գյուղի մանկապարտեզում տեղադրվել է արեւային ջրատաքացուցիչ: Իսկ արդեն 2015 եւ 2016 թվականին աշխատանքներ են տարվել գյուղի լուսավորության ստեղծման ուղղությամբ: Տեղադրվել է արտաքին լուսավորության 94 լուսատուով լուսադիոդային (LED) համակարգ: Ծրագրերի իրականացման արդյունքում լուսավորվել է մոտ 2700 մ երկարությամբ տարածք:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն առաջնորդվում է բիզնես շահն ու պատասխանատվությունը չտարանջատելու սկզբունքով: