14:25 | 09.08.23 | Նորություններ | 3365

Google-ը եւ Universal Music-ը կարտոնագրեն արտիստների ձայները

Google-ը եւ Universal Music-ը որոշել են արտոնագրել երաժիշտների ձայները՝ deepfake թրեքների հեղինակներից գումար վերցնելու համար:

Մինչ այս, Universal Music-ը հեռարձակողներին խնդրել էր արգելափակել ծրագրավորողների մուտքը երաժշտական կատալոգներ, եթե նրանք օգտագործում են դրանք արհեստական բանականությունը մարզելու համար:

Google-ը եւ Universal Music երաժշտական լեյբլը քննարկում են երաժիշտների ձայներն ու «մեղեդիները» լիցենզավորելու հնարավորությունը, որոնք էնտուզիաստները կարող են օգտագործել AI-ի միջոցով նոր երգեր ստեղծելու համար, գրում է Financial Times-ը:

Նպատակն է ստեղծել «գործիք, որը թույլ կտա հեղինակներին օրինական կերպով ստեղծել երաժշտական ստեղծագործություններ՝ հեղինակային իրավունքի սեփականատերերին վճարելով հոնորար»։ Արտիստները իրավունք կունենան նաեւ արգելել իրենց ձայնի օգտագործումը։

Գաղափարը դիտարկվում է երաժշտական deepfake-երի աճող թվի պատճառով։ Սրանք ստեղծագործություններ են, որոնցում ձայները հիշեցնում են իրական կատարողների, իսկ բառերը կամ մեղեդին արդեն գոյություն ունեցող երգեր են։ Հաճախ դա տեղի է ունենում առանց երաժիշտների համաձայնության։ Ոմանք, ինչպես Դրեյքը, դեմ են նման գործողություններին:

Deepfake-ով ստեղծված երգերից մեկ օրինակ, որտեղ ձայները նման են Դրեյքին եւ The Weeknd-ին։



Ապրիլին Universal Music-ը Apple Music-ին, Spotify-ին եւ այլ հոսքային ծառայություններին խնդրեց հեռացնել AI-ի կողմից ստեղծված երաժշտությունը։ FT-ն նշում է, որ նոր արտադրանքը կամրապնդի Google-ի դիրքերը Microsoft-ի հետ մրցակցության մեջ, որը սերտորեն համագործակցում է OpenAI-ի հետ: