16:21 | 14.12.22 | Նորություններ | 2171

Team-ը ներկայացրել է ամանորյա հատուկ առաջարկ

Team Telecom Armenia-ն ներկայացրել է ամանորյա առաջարկ, որից կարելի է օգտվել մինչեւ 2023 թվականի հունվարի 31-ը։

Բոլոր հաճախորդները, որոնք ձեռք կբերեն նորագույն Xiaomi Poco M5 մոդելի սմարթֆոն, կստանան անլար Sky TWS ականջակալ, MINT կամ FLINT BT բարձրախոս, ինչպես նաեւ Team գեղեցիկ համար ու Be Free 1900 փաթեթից մեկ ամիս անվճար օգտվելու հնարավորություն։

Xiaomi Poco M5 սմարթֆոնի էկրանը 6,58” է, ունի 64 ԳԲ ու 128 ԳԲ ներքին հիշողությամբ եւ դեղին, կանաչ ու սեւ տարբերակներ, ինչպես նաեւ եռակի տեսախցիկ։ Հեռախոսը ձեռք բերել հնարավոր է նաեւ ապառիկ՝ ամսական սկսած 1900 դրամից։

Ամանորյա հատուկ առաջարկից օգտվելու համար պետք է այցելել Team Telecom Armenia-ի վաճառքի եւ սպասարկման կենտրոններ կամ պատվիրել առցանց՝ կայքի կամ My Team հավելվածի միջոցով։ Մանրամասները՝ այստեղ։