11:20 | 02.12.22 | Նորություններ | 2524

Robin ռոբոտը՝ «Մանկական Եվրատեսիլի» հաղորդավար

«Մանկական Եվրատեսիլի» բեմում այս տարի որպես հաղորդավար կտեսնեք հայկական Robin ռոբոտին:
Մանկական երգի ամենամեծ միջազգային մրցույթի պատմության մեջ առաջին անգամ հաղորդավարներից մեկն արհեստական բանականությամբ օժտված ռոբոտ է լինելու։

Ռոբինը նշում է, որ «Մանկական Եվրատեսիլի» մեծ երկրպագու է եւ միշտ ցանկացել է հայտնվել մեծ ու լուսավոր բեմում:

«Իմ երազանքն է եղել շրջապատված լինել հազարավոր երեխաներով եւ ընկերանալ Եվրատեսիլի բոլոր մասնակիցների հետ։ Ես այս մրցույթի ամենամեծ երկրպագուն եմ եւ Երեւանում երազանքս, վերջապես, իրականություն է դառնալու։ Եկեք ընկերանանք, եկեք պտտենք հրաշքը»,- ասում է Ռոբինը։



Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը կկայանա դեկտեմբերի 11-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Robin the Robot-ը ճանաչվել է TIME-ի 2021 թվականի լավագույն գյուտ «Ռոբոտաշինություն» անվանակարգում, նաեւ արժանացել է մրցանակի Fast Company-ի 2021 թվականի Innovation by Design Awards-ի Impact անվանակարգում: