16:02 | 14.11.22 | Նորություններ | 1628

    Apple-ը մշակում է սեփական եռաչափ եւ խառն իրականության աշխարհը

    Apple-ը ծրագրում է խառը իրականության (mixed reality) ակնոց թողարկել, որն ընկերությանը կտեղափոխի համակարգչային նոր դարաշրջան:

    Թափուր հաստիքները եւ անձնակազմի փոփոխություններն ընկերությունում արդեն ցույց են տալիս սարքի որոշ հնարավորություններ, գրում է Bloomberg-ը: Apple-ը փնտրում է ծրագրային ապահովման մշակող՝ ընդլայնված եւ վիրտուալ իրականության միջավայրերի համար տեսողական էֆեկտներ եւ թվային բովանդակություն ստեղծելու փորձառությամբ:  

    Ընկերությունում ցանկանում են ստեղծել 3D բովանդակությամբ սարքի համար վիդեո ծառայություն, որը կարող է նվագարկվել VR միջավայրում:
    Ամենահետաքրքիրն այն աշխատատեղերն են, որոնք հատուկ նշում են 3D խառը իրականության աշխարհի մշակումը, ինչը հուշում է, որ Apple-ն աշխատում է Metaverse-ի նման վիրտուալ միջավայրի վրա, թեեւ ակնհայտորեն խուսափում է նմանօրինակ տերմիններից:

    Սարքը կաշխատի նոր օպերացիոն համակարգով, որը կոչվում է realityOS. այն կներառի Apple-ի հիմնական հավելվածների խառն իրականության տարբերակները, ինչպիսիք են Messages-ը, FaceTime-ը եւ Maps-ը:

    Օպերացիոն համակարգի առաջին տարբերակը, որը կրում է Oak ծածկանունը, գտնվում է ներքին մշակման փուլում եւ ենթադրվում է, որ պատրաստ կլինի հաջորդ տարի։