Apple-ի Mac-երի հաջորդ շարքը, հավանաբար, կթողարկվի 2023 թվականի սկզբին: Սա վերաբերում է 14 եւ 16 դյույմանոց MacBook Pro-ի նոր մոդելներին, որոնք հիմնված են M2-ի մարտկոցի վրա։
Նոր նոթբուքերի թողարկումը կհամակցվի macOS Ventura 13.3-ի եւ iOS 16.3-ի առաջիկա թողարկման հետ, հավանաբար, փետրվար կամ մարտ ամիսներին: Դրանք կներկայացվեն միայն 2023 թվականի առաջին եռամսյակում, գրում է Bloomberg-ը։
Սկզբում Apple-ը մտադիր էր նոր MacBook Pro-ն թողարկել այս աշնանը։ Սակայն վերջերս ընկերության ֆինանսական տնօրեն Լուկա Մաեստրին հայտնել էր, որ եկամուտների աճն այս եռամսյակում կնվազի նախորդ ժամանակահատվածի համեմատ, մասամբ այն պատճառով, որ MacBook Pro-ի մեծ թողարկումներ չեն լինի, ինչպես նախորդ տարի: Վերլուծաբաններն այժմ կանխատեսում են վաճառքի շուրջ 3% համեստ աճ՝ նախորդ տարվա 8%-ի փոխարեն։
Արտաքինից նոր MacBook Pro-ն նույնական կլինի ներկայիս մոդելների հետ, կփոխվի միայն ներքին բնութագիրը։ Այսպիսով, M2 Max չիպը 10-ի փոխարեն արդեն կառաջարկի 12 պրոցեսորային միջուկ, իսկ գրաֆիկան 32 միջուկից կհասնի 38-ի։