16:42 | 05.09.22 | Նորություններ | 1469

DALL-E-ը կօգնի տեսնել, թե ինչ է թաքնված հայտնի նկարների շրջանակից դուրս

OpenAI-ը նոր ֆունկցիա է ավելացրել իր տեքստից-պատկեր AI մոդելին՝ DALL-E-ին, որը թույլ է տալիս համակարգին ստեղծել նոր վիզուալներ հայտնի նկարների շրջանակից դուրս։

DALL-E -ը մարդկային հուշումների օգնությամբ «պատկերացնում է» այն, ինչ կարող է լինել, օրինակ, Յոհաննես Վերմեերի «Մարգարտյա ականջօղով աղջիկը» դիմանկարի շրջանակից դուրս։ Համակարգը կարողանում է համապատասխանել Վերմեերի ոճին՝ ընդօրինակելով բնօրինակի ստվերներն ու շեշտադրումները:


Համակարգը չի ստեղծում այս ընդարձակումները: Ինչպես բոլոր տեքստից պատկեր AI-ի դեպքում, մոդելը պահանջում է, որ մարդիկ նկարագրեն նոր տեսողական պատկերները:

Outpainting գործառույթը կարող է օգտագործվել օրիգինալ բովանդակությունը ընդլայնելու համար, բայց, իհարկե, DALL-E-ի շատ օգտատերեր խաղում են այդ ֆունկցիայի հետ՝ տեսնելու, թե ինչ է հայտնի նկարների շրջանակից դուրս: Ներկայացնում ենք մի քանի օրինակ։









Տեքստից-պատկեր AI-ի շատ մոդելներ կարող են կատարել նույն գործառույթը, ինչ արտապատկերելը, բայց, DALL-E-ը մինչ այս թարմացումը պահանջում էր ձեռքով աշխատանք: Նոր գործառույթը DALL-E-ին կօգնի տարբերվել նմանատիպ համակարգերի աճող մրցակցությունում, ինչպիսիք են Midjourney-ը եւ Stable Diffusion-ը:

DALL-E-ը բետա տարբերակով այժմ հասանելի է ավելի քան մեկ միլիոն օգտատերի։