12:07 | 08.12.21 | Նորություններ | 1898
Դեկտեմբերի 1-ին Telcell-ը հայտարարեց, որ արձանագրվել է Telcell Wallet-ի 400 000-րդ նույնականացված օգտատերը։
Հաջողակ օգտատերը Լիզեթ Գրիցենկոն է, ով Telcell Wallet-ում նույնականացվել է վերջերս ու հավելվածի ակտիվ օգտատեր է: Լիզեթն աշխատում է Hyatt Place Yerevan հյուրանոցում՝ որպես HR բաժնի ղեկավար։
Telcell-ը մեծ անակնկալ էր պատրաստել՝ իր օգտատիրոջը նվիրելով 400 000 BON-ուսային միավոր՝ հավելվածում նվերներով փոխանակելու համար, եւ անմոռանալի էմոցիոնալ թռիչք ուղղաթիռով, որն ապահովեց Armenian Helicopters ընկերությունը։
Telcell Wallet-ը «Թել-Սել» ընկերության առաջնային պրոդուկտներից է։ Հավելվածի օգտատերերը կարող են աշխարհի ցանկացած կետից կատարել ավեի քան 450 ծառայությունների դիմաց վճարումներ օնլայն ռեժիմում՝ ընդամենը հավելվածին կցելով հայկական բանկային քարտ կամ անձնագիր։ Telcell Wallet-ով հնարավոր է ստանալ դրամական փոխանցումներ, անմիջապես հավելվածում ստանալ օնլայն վարկ, 3000-ից ավելի սպասարկման/վաճառքի կետերում կատարել QR-ով վճարումներ՝ Scan and Pay եղանակով, քարտից քարտ արագ փոխանցումներ կատարել եւ շատ ավելին։
Հավելվածն ունի ունիկալ բոնուսային համակարգ․ օգտատերերն իրենց գործարքներից կուտակում են cashback BON-ներ եւ փոխանակում հավելվածի BON մարքեթում ներկայացված հազարավոր ապրանքներով։
Telcell Wallet-ը AppStore-ում եւ Google Play-ում Հայաստանում ամենաշատ ներբեռնված հավելվածներից է՝ ավելի քան 750 000 ներբեռնում ցուցանիշով, իսկ «Ֆինանսներ» կատեգորիայում այս պահին #1 հորիզոնականում է։
Ընկերությունը խոստանում է շարունակել իր օգտատերերի համար անակնկալների շարքը: Արդեն փնտրում է 500 000-րդ նույնականացված օգտատիրոջը, իսկ մինչ այդ նվերներ է պատրաստել իր յուրաքանչյուր 10 000-րդ նույնականացված օգտատիրոջը։