17:31 | 29.10.21 | Հոդվածներ | exclusive 15688

ZERO-ի տեխնոլոգիական լուծումներն ու բաց հաստիքները՝ Digitec Expo 2021-ում

Արհեստական բանականության միջոցով աշխատանքի արդյունավետության բարձրացման եւ ավտոմատացման լուծումներ առաջարկող ZERO ընկերությունն արդեն 3-րդ անգամն է մասնակցում Հայաստանի ամենամեծ տեխնոցուցահանդեսին՝ Digitec Expo-ին:

photo © Մեդիամաքս


Digitec Expo 2021-ում ZERO-ն հայաստանյան շուկային ներկայացրել է ինչպես ադմինիստրատիվ գործընթացնի ավտոմատացման լուծումները, այնպես էլ ընկերությունում առկա բաց հաստիքները։

photo © Մեդիամաքս


ZERO ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին՝ ԱՄՆ-ում: Ընկերության ամենամեծ մասնաճյուղը Հայաստանում է, որը բացվել է նույն տարում: ZERO-ն ներկայում մասնաճյուղեր ունի Կանադայում, Լեհաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում:

ZERO-ի գլխավոր տեխնիկական տնօրեն (CTO) եւ համահիմնադիր Գեւորգ Կարապետյանը Itel.am-ի հետ զրույցում ասել է, որ ընկերության գործունեության թիրախում ադմինիստրատիվ աշխատողներն են: Մշակվում են այնպիսի տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ ադմինիստրատիվ գործիքների վրա ավելի քիչ ժամանակ է ծախսվում:

Գեւորգ Կարապետյանը Գեւորգ Կարապետյանը
photo © Մեդիամաքս


«Աշխարհում շուրջ 1 մլրդ ադմինիստրատիվ աշխատող կա, մենք ուզում ենք այնպես անել, որ նրանք կարողանան իրենց աշխատանքային ժամանակի մեջ օրական 1 ժամ խնայել: ZERO-ի լուծումները ներկայում կիրառում են աշխարհի ամենախոշոր իրավաբանական, հաշվապահական ընկերություններում»,- նշել է Գեւորգ Կարապետյանը:

photo © Մեդիամաքս


Նրա խոսքով՝ ավտոմատացման հեղափոխության կենտրոնում գտնվող ZERO-ն՝ ամբողջ աշխարհում իր աշխատողներին դիտարկում է որպես ներդրողներ, որոնք ներդնում են իրենց ժամանակն ու գիտելիքները, իսկ ընկերությունը նրանց վերադարձնում է մասնագիտական աճի հնարավորություն եւ հրաշալի աշխատանքային պայմաններ:

photo © Մեդիամաքս


Գեւորգ Կարապետյանը նաեւ ասել է, որ վերջին մեկ տարում ZERO-ն աշխատակիցների թվի մեծ աճ է ունեցել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Հայաստանում: Հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցների թիվն այժմ շուրջ 50 է:

photo © Մեդիամաքս


ZERO-ի iOS թիմի ինժեներ Վահան Քեշիշյանը նշել է, որ Digitec Expo-ին թիմի մասնակցելու նպատակներից մեկն էլ այն է, որ «տեղական շուկային եւս հասցնեն ZERO-ի արագ զարգացման մեսիջը եւ որ իրենց թիմին անհրաժեշտ են տաղանդավոր մարդիկ»:

Վահան Քեշիշյանը Վահան Քեշիշյանը
photo © Մեդիամաքս


Նա հայտնել է, որ ZERO-ի հայաստանյան թիմը ներկայում փնտրում է ինժեներների եւ ծրագրավորման ոլորտի ամենատարբեր մասնագետների՝ մոբայլ ծրագրավորողների, որակի ապահովման մասնագետների, տվյալագետների, արհետական բանականության եւ անվտանգության մասնագետների:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի