13:54 | 17.09.21 | Նորություններ | 4844

Վիվա-ՄՏՍ-ն առաջարկում է BUSUU լեզուների ուսուցման հավելված

Վիվա-ՄՏՍ-ը առաջարկում է «BUSUU» հավելվածի պրեմիում բաժանորդագրություն՝ հատուկ իր բաժանորդների համար: «BUSUU»-ն լեզուների ուսուցման ամենամեծ համայնքներից է, որը մինչեւ 12 լեզուների դասընթացների մասնակցության հնարավորություն է ընձեռում բջջային եւ վեբ հարթակներում:

Ծառայությունն առաջարկում է.
-    3 օր՝ փորձնական օգտագործման համար
-    բաժանորդագրության ժամկետի ընտրություն՝ 1 օր, 1 շաբաթ, 1 ամիս (30 օր)
-    12 լեզուների դասընթացներ՝ անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, պորտուգալերեն, չինարեն, ռուսերեն, ճապոներեն, արաբերեն, թուրքերեն եւ լեհերեն,

-    «Պրեմիում» բաժանորդագրություն՝ հավելվածի բոլոր հնարավորություններից օգտվելու համար,

-    Հնարավորություն հետադարձ կապ ստանալ լեզվի կրող օգտատերերից,

-    «Պրեմիում» բաժանորդագրության հատուկ գին՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար:

Ինչպե՞ս բաժանորդագրվել

Ծառայությանը բաժանորդագրվել կարելի է.

•    http://busuu.mts.am պորտալի միջոցով՝ սեղմելով «Բաժանորդագրվել» կոճակը,
•    2878 կարճ համարին ուղարկելով SMS հաղորդագրություն. 1 օրով բաժանորդագրվելու համար՝ «Start1», 1 շաբաթով բաժանորդագրվելու համար՝ «Start7», 1 ամսով բաժանորդագրվելու համար՝ «Start30». եւ հետեւելով պատասխան նամակով ստացված հղմանը:

Ինչպե՞ս օգտվել ծառայությունից

Ծառայությունը հասանելի է ինչպես վեբ հարթակում՝ http://busuu.mts.am, այնպես էլ՝ հավելվածի միջոցով, որը հասանելի է թե՛ Android եւ թե՛ iOS օպերացիոն համակարգերով գործող բջջային սարքերի համար:

Ծառայության գինը

1 օրով բաժանորդագրվելու դեպքում՝ 75 Դ
1 շաբաթով բաժանորդագրվելու դեպքում ՝ 500 Դ
1 ամսով/30 օրով  բաժանորդագրվելու դեպքում ՝ 1950 Դ
2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս,  SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Մանրամասն տեղեկությունները հասանելի են հղմամբ: