17:16 | 01.07.21 | Հոդվածներ | 26378

YouTube-ի քոնթենթի հիմնական «քովիդային» միտումները

Վերջին մեկ տարվա ընթացքում հասարակության եւ մշակույթի փոփոխությունները նկատելիորեն արտացոլվել են նաեւ YouTube-ում: Պատկերավոր օրինակներ են slow living ոճի քոնթենթի տարածումը եւ վիրտուալ արտադրանքի թողարկման նկատմամբ հետաքրքրության աճը: Google-ի վերլուծաբաններն ուսումնասիրել են YouTube-ի քոնթենթը՝ հասկանալու համար, թե ինչ թրենդեր կարող են պահպանվել ապագայում: Գլխպավոր եզրակացությունը, թերեւս, սա է. վիդեոքոնթենթը անփոխարինելի է դառնում օգտատերերի կյանքում, այն միավորում է նրանց:

Հետազոտության արդյունքների հետ կարող եք ծանոթանալ YouTube Culture and Trends տեսազեկույցում, իսկ մենք ներկայացնում ենք հիմնական միտումները:

https://trendsreport.withyoutube.com/

1. Ուղիղ հեռարձակումները եւ համատեղ դիտումն ընդհանրության զգացողություն են ստեղծում

Կարանտինի եւ ինքնամեկուսացման ընթացքում շատերը սկսեցին տեսանյութեր դիտել ինտերնետում: Հարցվածների 85%-ը վերջին 12 ամսվա ընթացքում դիտել է ուղիղ այնպիսի հեռարձակումներ, ինչպիսիք են հարսանիքները Wootso կորեական հեռուստաալիքում եւ NASA Perseverance մարսագնացի վայրէջքի հեռարձակումը:

Երաժիշտները նույնպես մեծ քանակի հանդիսատես ներգրավեցին՝ առցանց համերգներ անցկացնելով: Օրինակ ՝ բրազիլացի երգչուհի Մարիլիա Մենդոնկան ելույթ էր ունենում հենց իր հյուրասենյակում, եւ այս հեռարձակումը 3,3 միլիոն դիտող ունեցավ:

photo © REUTERS


«With me» թեմայով տեսանյութերը 2020 թվականին հավաքել են ավելի քան 2 միլիարդ դիտում: Հեղինակներն առաջարկում են միասին մաքրել բնակարանը, զարդարել այն եւ սովորել: Այս քոնթենթի շուրջ ստեղծվում է դիտողների սերտ կապակցված միություն:

2. Դիտողները փնտրում են տեսանյութեր, որոնցով կարող են կիսվել

Վերջին մեկ տարվա ընթացքում մեր տները վերածվել են գրասենյակների, վիրտուալ դպրոցների եւ մանկապարտեզների: Հասարակական եւ մասնավոր կյանքի միջեւ հստակ գիծը ջնջվել է: Մարդիկ զգացին, որ իրենց ավելի քիչ են հետաքրքրում սոցիալական պահանջները, եւ սկսեցին թեթեւ քոնթենթ փնտրել իրենց նախընտրած հեղինակների մոտ:

Երեկոյան թոք շոուները հարմարվել են համաճարակի պայմաններին, եւ շատ աստղեր հայտնի են դարձել YouTube-ում: Վիճակագրությունը հաստատում է դա: Ամերիկյան The Daily Show երգիծական ծրագիրը 2020 թվականին YouTube-ում հավաքել է 45%-ով ավելի դիտում, քան 2019-ին։

Հնդիկ հումորիստ Սամայ Ռայնան սկսել է ուղիղ հեռարձակումներ շախմատի երկրպագուների համար: Կային ժամանակներ, երբ համարվում էր, որ դա միայն առաջադեմ ինտելեկտուալների խաղ է, սակայն 9 ամսվա ընթացքում Սամայի հեռարձակումները Հնդկաստանում հավաքել են ավելի քան 330 միլիոն դիտում:

3. «Խորասուզվելու» էֆեկտով տեսանյութերը նույնպես ստեղծում են ընդհանրության զգացողություն

«Առաջին դեմքից» հասկացությունը փոխառվել է խաղերից, որտեղ այն օգնում է ստեղծել գործողության մեջ «խորասուզվելու» էֆեկտ։ Օրինակներից մեկն է Dream SMP-ն (Minecraft Hamilton)։ Դա խաղացողի կողմից ստեղծված RPG սերվեր է՝ ոչ պրոֆեսիոնալ հեղինակների կողմից իմպրովիզացված սցենարով: Minecraft-ի մասին Dream SMP վերնագրով տեսանյութերը 2020-ի մայիսից ի վեր հավաքել են ավելի քան 1 միլիարդ դիտում: Վերջին 6 ամսվա ընթացքում դա ամենատարածված ժամանցային  ձեւաչափն է: