15:40 | 15.04.21 | Նորություններ | 1040

Կապի օպերատորներից ամենից շատ հարկ վճարել է Վիվա-ՄՏՍ-ը

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է 2021թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը:

Ցանկի առաջին 50 ընկերությունների շարքում են կապի եւ տեխնոլոգիական ոլորտի ընկերություններ:

Կապի օպերատորներից «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ»-ն 6-րդն է, «Յուքոմ»-ը` 12-րդը, «Տելեկոմ Արմենիա»-ն՝ 36-րդը:

Տեխնոլոգիական ընկերություններից «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ»-ը 21-րդն է, «Սինոփսիս Արմենիա»-ն՝ 33-րդը, իսկ «Էյ Դի Էյ Թեք»-ը՝ 49-րդը: