16:55 | 17.03.21 | Նորություններ | 4659

Instagram-ը չափահասներին կարգելի գրել դեռահասներին

Instagram-ի թիմը նոր կանոններ է ներկայացրել՝ դեռահասների եւ չափահասների միջեւ շփումը սահմանափակելու համար:

Այսպիսով, դեռահասներին հնարավոր վտանգներից զերծ պահելու համար Instagram-ը կարգելի չափահաս օգտատերերին անձնական հաղորդագրություններ գրել այն դեռահասներին, որոնք իրենց չեն հետեւում:  
Չափահասը կստանա հաղորդագրություն հետեւյալ բովանդակությամբ՝ «Դուք չեք կարող հաղորդագրություններ ուղարկել այս հաշվին, քանի դեռ այն ձեզ չի հետեւել»:

Դեռահասները նույնպես կսկսեն ծանուցումներ ստանալ, եթե նրանց գրող օգտատերը «ցուցադրի կասկածելի վարք»: Զգուշացումը կառաջարկի «Բողոքել» կամ «Արգելափակել» տարբերակները, ինչպես նաեւ լրացուցիչ նախազգուշացում՝ զգույշ լինել անծանոթ մարդկանց լուսանկարներ, տեսանյութեր կամ տեղեկություններ ուղարկելիս:

Instagram-ում նշել են, որ արդեն այս ամսվա ընթացքում գործառույթը հասանելի կդառնա որոշ երկրներում: