11:13 | 16.03.21 | Նորություններ | 2767
Հայաստանում թաքնված կրիպտոմայներների գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը 2020-ին կազմել է 2.39%՝ 2019-ի 3,51% ցուցանիշի դիմաց:
Եթե 2020-ին Վրաստանում օգտատերերի համակարգիչների 1,66%-ի վրա մայներների գաղտնի տեղադրման փորձեր են գրանցվել, ապա 2019-ին՝ 2,80%-ի։ Ադրբեջանում այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 4,02% եւ 2,29%։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։
Անցյալ տարի ընկերությունն աշխարհում հայտնաբերել է 1 523 148 եզակի օգտվողների համակարգիչներում թաքնված կրիպտոմայներների տեղադրման փորձեր: Գրոհների ընդհանուր ծավալում մայներների մասնաբաժինը կազմել է 2,49%, իսկ Risktool տիպի բոլոր ծրագրերի շարքում' 13,82%: 2019-ին մայներների տեղադրման փորձեր են արձանագրվել 2 259 038 օգտատերերի համակարգիչներում։