16:04 | 11.03.21 | Նորություններ | 2780
«Էնջինփրոջեքթ քոմ» տեխնոլոգիական ընկերությունը այսօր կայացած Կառավարության նիստում «Էկոս» ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու իրավունք է ստացել:
Ընկերությունը նախատեսում է գործունեություն ծավալել բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Ծրագրի շրջանակում (2021-2025 թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 112,200,000 դրամ: Նշվում է, որ ծրագրի ընթացքում կստեղծվի 11 նոր աշխատատեղ՝ շուրջ 560,000 դրամ միջին ամսական աշխատավարձով:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ ներկայումս Հրազդանում գտնվող «Էկոս» ազատ տնտեսական գոտում գործունեություն է ծավալում 8 ընկերություն:
«Ազատ տնտեսական այս գոտին ավելի հարմար է ծառայություններ մատուցող ընկերությունների համար: Այս տարվա սկզբից արդեն եւս 3-4 ընկերություն է դիմել, զգացվում է էական ակտիվություն»,- ընդգծել է նա: