12:50 | 13.01.21 | Նորություններ | 3699

«Ռոստելեկոմ»-ը եւ Ալաշկերտ ակումբը հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին

«Ռոստելեկոմ» ընկերությունը աջակցում է հայկական ֆուտբոլի զարգացմանը՝ համագործակցելով Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող Ալաշկերտ ֆուտբոլային ակումբի հետ։

Հայաստանի առաջնությունում եւ Հայաստանի գավաթի խաղերում հանդես գալու, ինչպես նաեւ ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին մասնակցելու ընթացքում՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը հանդես կգա որպես Ալաշկերտ ՖԱ գլխավոր հովանավոր։

««Ռոստելեկոմ» ընկերությունը մեծապես կարեւորում է հայկական ֆուտբոլի զարգացումը եւ ներկայացումը նաեւ միջազգային մրցասպարեզներում։ Ալաշկերտ ֆուտբոլային ակումբի հետ մեր այս համագործակցության մեկնարկը փաստում է այդ նպատակին ուղղված վճռական քայլերի շարունակականության մասին: Համոզված ենք՝ ընկերության կողմից տրամադրվող աջակցությունը ակումբի գործունեության մեջ էական դեր կունենա, եւ մոտ ապագայում ականատեսը կլինենք հայկական ֆուտբոլի նորանոր հաջողությունների»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Շնորհակալ ենք «Ռոստելեկոմ» ընկերությանն այս կարեւոր պահին մեր ակումբի եւ հայկական ֆուտբոլի կողքին կանգնելու համար: Վստահ ենք, որ համագործակցությունը շահավետ կլինի երկու կողմերի համար եւ կնպաստի նոր ձեռքբերումների ու հաղթանակների կայացմանը»,- ասել է «Ալաշկերտի» հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանը:

Ալաշկերտ ֆուտբոլային ակումբի՝ ընթացիկ առաջնություններում հանդիպումները հեռարձակվում են Արմենիա ԹիՎի եւ ԱԹԻՎԻ հեռուստաալիքների եթերում։