16:59 | 09.10.20 | Նորություններ | 36457

ERC-ն դարձել է Commvault-ի պաշտոնական դիստրիբյուտորը՝ Հայաստանում, Ուկրաինայում եւ ԱՊՀ այլ երկրներում

2020թ. սեպտեմբերին ERC միջազգային հոլդինգը հայտարարեց Հայաստանում, Ուկրաինայում, Վրաստանում եւ ԱՊՀ այլ երկրներում COMMVAULT SYSTEMS-ի հետ պայմանագրի ստորագրման մասին:

Վերջինս ձեռնարկության ապարատային եւ ծրագրային կորպորատիվ դասի ապահովման առաջատար արտադրող է`ամպային եւ ՏՏ ենթակառուցվածքների ձեռնարկությունների ներսում տվյալների կառավարման համար:
 
«Գործընկերային ցանցի զարգացումը Commvault-ի համար հանդիսանում է առաջնային խնդիր: ERC-ի հետ գործընկերությունը թույլ կտա մեզ կենտրոնանալ Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի եւ այլ երկրների շուկաներում, որտեղ Commvault-ը ծրագրում է ավելի մեծացնել իր ներկայությունը: Մենք հույս ունենք, որ այդ գործընկերությունը կընդլայնի մեր մատակարարման ցանցի հնարավորությունները, հասանելի կդարձնի Commvault-ի եւ ERC-ի ծառայությունների ողջ սպեկտրը՝ պատվիրատուների համար, որոնց անհրաժեշտ է լուծել խնդիրներ՝ սեփական ընկերություններում տվյալների պահպանության եւ պաշտպանության համար: Միասին նպատակ ունենք գրավել շուկայի բոլոր սեգմենտները՝ փոքր բիզնեսից մինչեւ խոշոր, ի շնորհիվ՝ Complete, թարմացված Activate, Hedvig եւ վերջերս ներկայացված Disaster Recovery պրոդուկտների միջոցով,- նշել է Commvault-ի ներկայացուցչության ղեկավար Իվան Զասոխլինը:

COMMVAULT-ը հանդիսանում է շուկայի առաջատար մի շարք հեղինակավոր պարբերականների վարկածով, այդ թվում՝ Gartner, Forester եւ այլն:

«ԱՊՀ երկրներում, Ուկրաինայում , Վրաստանում՝ ERC-ն հպարտությամբ ներկայացնում է համաշխարհային արտադրող COMMVAULT-ի լուծումները՝ տեղեկատվության կառավարման եւ կորպորատիվ տվյալների պաշտպանության համար, ինչը թույլ է տալիս ընկերություններին իրենց տվյալները վերափոխել ռազմավարական ակտիվի: COMMVAULT- ի եւ ERC- ի փոխադարձ բիզնես հետաքրքրությունները արտահայտվում են Ուկրաինայի եւ ԱՊՀ երկրների շուկաների զարգացման, լուծումների հանրահռչակման եւ բարձր մակարդակի փորձառություն ունեցող գործընկերային ցանցի  ձեւավորման արդյունավետ ռազմավարության մեջ: COMMVAULT-ի կոմպլիմենտար լուծումները ERC-ի պորտֆելում ներկայացված այլ արտադրողների լուծումների հետ միասին կապահովեն սիներգետիկ էֆեկտ: Այս ամենը, մեր կանխատեսումների համաձայն, այդ շուկաներ արագ ներթափանցելու խթան կհանդիսանա՝ մեր հաճախորդների կարիքներն արդյունավետ բավարարելու համար»,- նշել է ERC-ի կորպորատիվ լուծումների դիվիզիոնի տնօրեն Տատյանա Կորժենկոն:  

ERC հոլդինգը, որը ներկայացված է Ուկրաինայում առաջատար դիստրիբյուտոր՝ ERC ընկերության կողմից, նաեւ զարգացնում է իր բիզնեսն այլ երկրներում `ունենալով շուկայի սպառողական եւ կորպորատիվ հատվածների համար նախատեսված ապրանքների մատակարարման պայմանագրերի ծանրակշիռ պորտֆել՝ համաշխարհային ՏՏ եւ էլեկտրոնիկայի շուկայի  առաջատար արտադրողներից: Համաշխարհային արդյունաբերության հսկա-մատակարարների հետ կնքվել են ավելի քան 300 պայմանագրեր, ավելի քան 3500 դիլերներ եւ հաճախորդներ ակտիվորեն աշխատում են, որոնցից յուրաքանչյուրն եզակի է իր կարողություններով:

Ուկրաինայում ավելի քան 25 տարվա փորձը, պրոֆեսիոնալ թիմը, ժամանակակից լոգիստիկ համակարգը, արդյունավետ ծառայություններ իրականացնող սպասարկման կենտրոնը, յուրահատուկ եւ ակտուալ մարքեթինգային գործիքները, ինչպես նաեւ բոլոր առաջադրանքների համար հասանելի բազմամոդուլային  կրթական համալիրը որոշակիացնում են ընկերության գործունեության հիմնական առավելությունները:

ERC-ն արդեն առաջիկայում ծրագրում է բիզնես գործընկերներին ներկայացնել որակավորված  նախավաճառք, տեխնիկական եւ մարքեթինգային աջակցություն ՝ COMMVAULT-ի լուծումները ներկայացնելուց մինչեւ դրանց իրականացումը՝ յուրաքանչյուր փուլում:

ERC-ի հետ համագործակցության արդյունքում հնարավոր է ստանալ՝

•    Խորհրդատվություն՝ COMMVAULT-ի գործընկերության քաղաքականության վերաբերյալ
•    վերջնական պատվիրատուին վաճառքի հարցում աջակցություն եւ օգնություն
•    տեխնիկական խորհրդատվություն , պրոդուկտի ներկայացման եւ պիլոտային նախագծերի իրականացման աջակցություն
•    տեխնիկական մասնագետների եւ վաճառքի ոլորտի մասնագետների  վերապատրաստում
•    նախագծերի պաշտպանություն՝ պարզ կանոնները եւ ընթացակարգերը պահպանելու պարագայում
•    վերջնական առաջարկի ընդլայնում`կոմպլիմենտար լուծումների միջոցով:

COMMVAULT-ի պորտֆոլիոյի հետ կապված հարցերով, ինչպես նաեւ հնարավոր համագործակցության եւ այլ հարցերի դեպքում կարելի է կապ հաստատել Sales.Am@erc.international էլ փոստի հասցեով կամ ERC-ում ունեցած կոնտակտներով: