Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) կոչ է արել Հայաստանի առաջատար տեխնոլոգիական համայնքի ընկերություններին եւ մասնագետներին մոբիլիզացվել՝ հանուն հայրենիքի պաշտպանության։
Միությունը հավաքագրում է մասնագետներ, որոնք կհամախմբվեն տարբեր աշխատանքային ուղղությունների շուրջ՝
- Կիբեռանվտանգություն, ցանցեր
- SMM եւ մեդիա քարոզչություն
- Կառավարման ավտոմատացված համակարգեր (Command and Control Centers), թվային քարտեզագրում
- Անօդաչու թռչող սարքեր
- Կապի միջոցներ եւ տեղորոշում
- Ռոբոտացված համակարգեր
- Զինատեսակների նախագծում եւ արտադրություն
Մոբիլիզացիային միանալու համար հարկավոր է գրանցվել այստեղ՝ համոզվելով, որ նշել եք այն հմտություններն ու փորձը, որոնք համապատասխանում են ձեր ընտրած աշխատանքային ուղղությանը։ Խրախուսվում է ռազմական գործի փորձառու մասնագետների մասնակցությունը։