16:24 | 23.09.20 | Նորություններ | 2150

Վարորդական իրավունքի վկայականի հետ կապված գործողությունների հերթագրումն՝ առցանց հարթակով

Այսօրվանից սկսած՝ Ճանապարհային ոստիկանությունում վարորդական իրավունքի վկայականի հետ կապված գործողությունների համար (վարորդական իրավունքի վկայական ստանալու համար որակավորման քննություններին մասնակցում, փոխանակում, կորստի վերականգնում) հերթագրումն իրականացվելու է միայն ՃՈ roadpolice.am էլեկտրոնային հարթակի միջոցով։

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ մինչեւ վերոնշյալ ամսաթիվը այլ հարթակներից ուղարկված հերթագրման դիմումները սպասարկվելու են մինչ այդ գործող կարգով, իսկ սեպտեմբերի 23-ից սկսած այլ հարթակներից ուղարկված հերթագրման դիմումները թողնվելու են առանց քննարկման։



Նշվում է, որ նման որոշման պատճառն այն է, որ վարորդական իրավունքի վկայականների հետ կապված գործողությունների կատարման նպատակով նույն անձի կողմից նույն գործողության կատարման համար տարբեր էլեկտրոնային հարթակներից Ճանապարհային ոստիկանություն են ներկայացվում մեկից ավելի (երբեմն նաեւ 10-ից ավելի) հերթագրման դիմումներ, ինչն ինքնաբերաբար ավելացնում է սպասման համար պահանջվող ժամանակը։