15:54 | 31.08.20 | Նորություններ | 1612

COVID-19-ը՝ սմարթֆոնների գլոբալ շուկայի անկման պատճառ

Gartner-ի վերջին հետազոտության համաձայն, այս տարվա երկրորդ եռամսյակում սմարթֆոնների վաճառքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 20,4%-ով նվազում է գրանցել:

Տուժել են սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող բոլոր խոշոր խաղացողները, բացառությամբ  Xiaomi-ի, որի վաճառքները 1,4% աճ են գրանցել:

Անկում գրանցած արտադրողների թվում են՝ Samsung-ը, Huawei-ը եւ Oppo-ն: Apple-ի վաճառքները կրճատվել են 8,2%-ով:  

Միջազգային շուկայում ծավալների անկման պատճառ կարող է համարվել տնտեսական անկայունությունը եւ սպառողների եկամտի նվազումը՝ պանդեմիայի արդյունքում: