14:32 | 03.08.20 | Նորություններ | 3373

PicsArt-ը հայտարարում է APM եւ APD դասընթացների ընդունելություն

PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակը հայտարարում է Associate Product Manager (APM) եւ Associate Product Design (APD) անվճար 6-ամսյա կրթական նոր ծրագրերի մեկնարկի մասին:

PicsArt ակադեմիայի շրջանակում կազմակերպվող ծրագրերը հնարավորություն կտան մասնակիցներին նոր մասնագիտացում ստանալու, պրակտիկ խնդիրների վրա աշխատելու եւ այդ ընթացքում PicsArt ընկերությունում վարձատրվող աշխատանքային փորձ ստանալու համար:

APD-ն Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ, APM-ը՝ 2-րդ անգամ: Նախորդ ծրագրի շրջանավարտներից 8-ն աշխատանքի է անցել PicsArt-ում։

«Անցյալ տարի, երբ առաջին անգամ Հայաստանում մեկնարկեցինք APM ծրագիրը, չէինք կարող պատկերացնել, որ այն այսքան հաջողություն կգրանցի։ Այսօր վստահ կարող ենք ասել, որ ծրագրի շրջանավարտներն անփոխարինելի փորձ ու գիտելիքով զինված մեծ պահանջարկ ունեցող մասնագետներ են»- ասել է PicsArt-ի պրոդուկտի գլխավոր ղեկավար Միքայել Վարդանյանը։

Վեցամսյա կրթական ծրագրերին դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 11-ն է: Հայտերի ընտրության գործընթացն անցկացվելու է երկու փուլով, որի ընթացքում գնահատվելու է դիմորդների կրթությունը, տեխնիկական հմտություններն ու ծրագրին մասնակցելու բարձր մոտիվացիան։ Դասընթացները մեկնարկելու են սեպտեմբեր ամսից:

APM դասընթացի մանրամասներն ու հայտադիմումը հասանելի են այստեղ, APD դասընթացինը՝ այստեղ: