16:29 | 29.06.20 | Նորություններ | 1669

YouTube-ը «TikTok ոճի» փորձարկումներ է անում

YouTube-ը թեստավորում է հարթակում կարճ տեսանյութերի տեղադրման հնարավորություն՝ առավելագույն 15 վայրկյան տեւողությամբ:

Ի տարբերություն 30 վայրկյան տեւողությամբ Story-ների, այս տեսանյութերը տեսանելի կլինեն օգտատիրոջ YouTube ալիքում:

Գործառույթը կհայտնվի YouTube-ի մոբայլ հավելվածում: Ինչպես մրցակից TikTok-ի դեպքում, այստեղ եւս նկարահանման համար պետք է սեղմել եւ պահել ձայնագրման կոճակը: Ցանկության դեպքում օգտատերերը կկարողանան մի քանի դրվագ նկարել եւ դրանք միացնելով՝ մեկ 15 վայրկյան տեւողությամբ տեսանյութ ստեղծել:

Ներկայում գործառույթը թեստավորվում է iOS եւ Android օգտագործողների ոչ մեծ խմբի շրջանում եւ դեռ հայտնի չէ, թե երբ այն հասանելի կդառնա հանրությանը: