14:47 | 17.06.20 | Նորություններ | 2881
Տեխնոլոգիական նախաձեռնությունները կարող են դիմել «Կլիմայի փոփոխության տեխնոլոգիական աքսելերատոր» 2020 ծրագրին, որը թիրախավորում է «Էներգախնայողության ու վերականգնվող էներգիայի» մարտահրավերները։
Այն իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ImpactAim աքսելերատորը՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ «Ինովացիոն Լուծումների եւ Տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ:
CCTA 2020-ը նպատակ ունի ամբողջ աշխարհում համախմբել տեխնոլոգիական եւ նորարարական գաղափարներ, լուծումներ եւ արտադրանքների՝ ՄԱԿ-ի Կայուն զագացման նպատակներին համապատասխան էներգետիկ ոլորտի վերափոխման ջանքերին միանալու եւ երկրների էներգետիկ անվտանգությանը նպաստելու համար։
Ծրագիրը փնտրում է տեխնոլոգիական ստարտափներ, որոնք կառաջարկեն լուծումներ ուղղված հետեւյալ մարտահրավերներից մեկին կամ մի քանիսին՝
- Արհեստական բանականությունը էներգիայի պահանջակի կառավարման
համար. ԱԲ-ի միջոցով տվյալների վերլուծություն եւ որոշումների կայացում
- Պասիվ եւ խելացի կենսապայմաններ
- Արդյունավետ ջեռուցման եւ/կամ սառեցման լուծումներ. Ջեռուցման եւ/կամ
սառեցման տեխնոլոգիաներ, որոնք էներգաարդյունավետ են եւ մատակարարվում
են վերականգնվող աղբյուրներից
- Ջրածնային էներգիա
- Անկախ էներգացանցին միացած վերականգնվող էներգիայի աղբյուրներ
- Կորուստների կրճատում՝ էներգիայի փոխանցման եւ ձեւափոխման
համակարգերում
Ծրագիրը նախատեսված է գաղափարի, նախասաղմնային, սաղմնային եւ զարգացման փուլում գտնվող ստարտափների, ինչպես նաեւ կայացած ընկերությունների համար։
Կարող են դիմել «Էներգախնայողությանը եւ վերականգնվող էներգիայի» համար նորարարական լուծումներ առաջարկող տեղական եւ միջազգային ստարտափները եւ գրանցված ընկերությունները՝ մինչեւ հուլիսի 15-ը լրացնել հայտն այստեղ:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ImpactAim «Կլիմայի փոփոխություն տեխնոլոգիական աքսելերացիա»-ն ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության եւ ՄԱԶԾ երկրներին տրվող ներդրումային նախաձեռնության կողմից, Ասիական Զարգացման Բանկի վենչուրային ֆոնդի կողմից, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ:
Այն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրերի ImpactAim աքսելերատորի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF), «Ինովացիոն Լուծումների եւ Տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի (ISTC) եւ Ինժեներական քաղաքի հետ համատեղ՝ ապահովելով եւ՛ տեխնիկական, եւ՛ բնապահպանական ենթակառուցվածքային օժանդակություն։