11:37 | 29.04.20 | Նորություններ | 2104

    ՀՀ նախագահը «Ստարտափները կորոնավիրուսից հետո» թեմայով առցանց զրույց կվարի

    Ապրիլի 30-ին, ժամը 17:00-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը առցանց զրույց կվարի «Ստարտափները կորոնավիրուսից հետո» թեմայով:

    Միջոցառումն իրականացվում է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի նախաձեռնությամբ:

    Նախագահը կխոսի վերջին շրջանում հաճախ շրջանառվող մի շարք հարցերի մասին, այդ թվում՝

    - Արդյո՞ք կորոնավիրուսով պայմանավորված այս ճգնաժամը նոր հնարավորություններ է բացում ստարտափների համար։
    - Ի՞նչ նոր խնդիրներ են առաջանում, որոնք կարիք կունենան ստարտափային լուծումների։
    - Ինչպիսի՞ փոփոխություններ պետք է անեն ստարտափները սպասվող նոր աշխարհում մրցունակ լինելու համար։
    - Ինչպիսի՞ն կլինի կյանքը կորոնավիրուսից հետո։ Արդյո՞ք օֆլայն կյանքի որոշակի դրվագներ կդառնան առցանց։

    Առցանց զրույցին միանալու համար հարկավոր է նախապես գրանցվել այստեղ: Ցանկության դեպքում հնարավոր է նախապես թեմային առնչվող հարցեր ուղարկել։ Զրույցը կընթանա հայերենով։