15:47 | 26.04.20 | Նորություններ | 4649
Վիվա-ՄՏՍ-ն առաջին անգամ նախաձեռնել է առցանց համերգի կազմակերպում: Ընկերությունն իր ֆեյսբուքյան հարթակում կիրականացնի Գարիկի եւ Սոնայի համերգի ուղիղ հեռարձակում:
Բենդն առաջին անգամ կներկայանա առցանց համերգով՝ Վիվա-ՄՏՍ-ի հետ համագործակցության շրջանակում: Համերգը հնարավոր կլինի դիտել Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջում՝ ապրիլի 26-ին, ժամը 21:00-ին:
Հեռարձակումը հնարավոր կլինի վիրտուալ իրականության ձեւաչափով` 360 աստիճանով՝ «VR Ticket» նախագծի շնորհիվ: Նախագծի շնորհիվ կապահովվի համերգի ակումբային մթնոլորտը: