Xiaomi ընկերությունը ներկայացրել է Smoovie հակալրտեսային սարքը, որն արժե $14:
34 գրամ քաշով սարքը կօգնի հանցագործներից պաշտպանել թանկարժեք իրերը:
Ընկերությունում նշել են, որ ինֆրակարմիր ճառագայթներով բազմաֆունկցիոնալ դետեկտորը չափազանց զգայուն է, այդ իսկ պատճառով կարող է օգտագործվել որպես գողությունից պաշտպանող սարք: Տեղադրվելով արժեքավոր իրերի վրա, այն կթրթռա՝ վտանգի առկայության դեպքում:
1 լիցքավորմամբ սարքը կարող է աշխատել 24 ժամ շարունակ, իսկ ահազանգի ռեժիմում՝ մինչեւ 72 ժամ: