11:22 | 04.10.19 | Նորություններ | 1812

Uber-ն աշխատանքի որոնման համակարգ է գործարկել

Uber ընկերությունը հայտարարել է աշխատակիցների որոնման Uber Works համակարգի գործարկման մասին:

Այն թույլ է տալիս գործատուներին կարճաժամկետ նպատակներով աշխատակիցներ որոնել:

Ներկայում հավելվածը հասանելի է միայն Չիկագոյում, որտեղ էլ այն շուրջ 1 տարի թեստավորում է անցել: Հնարավոր է ֆիլտրել պոտենցիալ աշխատավայրերը՝ ըստ աշխատավարձի, աշխարհագրական դիրքի, աշխատանքային ժամերի, պահանջվող հմտությունների եւ այլն:

Uber Works-ում կարող են գրանցվել պայմանագրային աշխատողները, ինչպես նաեւ կադրային գործակալությունները՝ եկամտահարկի վճարման պայմանով: