10:52 | 11.09.19 | Նորություններ | 6545

Տիգրան Խուդավերդյանը ճանաչվել է «Տարվա գործարար»

«Յանդեքս» ընկերության գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը հաղթող է ճանաչվել «Տարվա մարդ» մրցանակաբաշխության «Տարվա գործարար» անվանակարգում: Մրցանակաբաշխությունն ամեն տարի անցկացվում է GQ ամսագրի ռուսական հրատարակության կողմից:

«Նա այն մարդն է, ով համաշխարհային հաջողություն բերեց «Յանդեքս.Տաքսիին», 2019-ի ապրիլին դարձավ «Յանդեքս» ընկերությունների խմբի գործադիր տնօրենը եւ արդեն իսկ մշակում է թվային հսկայի նոր բարձունքների ուղին: Նրա գլխավորությամբ «Յանդեքս.Տաքսի»-ի հասույթը միայն անցած տարվա կտրվածքով աճել է 293%-ով, իսկ ծառայությունների ծածկույթը տարածվել է մինչեւ Կոտ դ'Իվուար»,- ասվում է GQ կայքում:

Տիգրան Խուդավերդյանը ծնվել է 1981 թվականին Երեւանում: «Յանդեքս»-ում նա աշխատում է 2006թ. ապրիլից: