14:58 | 12.06.19 | Նորություններ | 2647

Գործարկվել է գեյմերների համար նախատեսված Opera GX դիտարկիչը

Opera-ն գործարկել է գեյմերների համար նախատեսված դիտարկիչ (բրաուզեր)` GX անունով:

Բրաուզերի գլխավոր էջում հնարավոր է ծանոթանալ խաղային ոլորտի նորույթներին եւ հայտնի նախագծերին:

 

Դիտարկիչի նախնական տարբերակը հնարավոր է ներբեռնել այստեղ:

Opera GX-ը թույլ կտա նաեւ տեղեկանալ արդեն գործող զեղչերի մասին՝ PlayStation 4-ի եւ Xbox One-ի առցանց խանութներում: Հասանելի է նաեւ խաղային ոլորտին նվիրված նորությունների ժապավեն:

Դիտարկիչի վերջնական տարբերակը կգործարկվի այս տարվա ընթացքում: