13:19 | 22.04.19 | Նորություններ | 8739

Ucom-ում գործում է uTV Extra նոր սակագնային պլանը

Ucom ընկերությունը հանդես է եկել հեռուստատեսային ծառայության նոր՝ uTV Extra սակագնային պլանի առաջարկով։

Ամսական 4900 դրամով uTV Extra-ի բաժանորդները կվայելեն 120 հեռուստաալիքների որակյալ հեռուստաբովանդակությունը, որոնցից 22-ը` HD որակով։

«Այս առաջարկը կհետաքրքրի ոչ միայն IPTV ծառայության նոր բաժանորդներին, այլեւ uTV Select սակագնային պլանից օգտվողներին, որոնց փաթեթում ներառված է 54 հիմնական ալիք եւ ցանկացած մեկն ավելացնելու հնարավորություն։ Առանձին ալիքների հավելյալ վճարի դիմաց ներառումը եւ միանգամից 120 հեռուստաալիք օպտիմալ գնով վայելելն, անշուշտ, նույնիսկ համեմատելի չեն»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ընկերությունում նշել են, որ որակյալ մեդիա-բովանդակության տրամադրման եւ զարգացման ուղղությամբ Ucom-ն աշխատել է հիմնադրման օրվանից։ Ընկերությունն առաջինն էր Հայաստանում, որ տեղական սպառողին առաջարկեց աշխարհահռչակ բրենդերի միջազգային վարկանիշային ալիքներն իր ցանցում ինտերակտիվ ռեժիմով դիտելու հնարավորություն՝ հայ հեռուստադիտողին առաջինը ծանոթացնելով Catch-up, time-shift եւ այլ ինտերակտիվ հնարավորություններին: Ucom-ն առաջինը Հայաստանում գործարկեց «Տեսավարձույթ» (VoD) ծառայությունն՝ այս պահին շուկայի մյուս խաղացողների կողմից առաջարկվող դասական մոդելով: