14:07 | 04.03.19 | Նորություններ | 8307

    Renderforest-ը՝ ՀՀ-ում Amazon-ի եւ Joomla-ի առաջին պաշտոնական գործընկեր

    Renderforest հայաստանյան ընկերությունը դարձել է Amazon Web Services-ի (AWS) եւ Joomla ընկերության առաջին պաշտոնական գործընկերը Հայաստանում:

    Amazon-ը բազմազգ տեխնոլոգիական ընկերություն է, որը կենտրոնանում է ecommerce-ի (էլեկտրոնային առեւտուր), ամպային հաշվարկների եւ արհեստական բանականության վրա։ Ընկերությունն ունի աշխարհի էլեկտրոնային առեւտրի ամենախոշոր շուկան:

    Joomla-ն ազատ եւ բաց կոդով վեբ բովանդակության կառավարման համակարգ է, որը ստեղծվել է Open Source Matters, Inc.-ի կողմից:

     

    Renderforest-ը Հայաստանում ստեղծված վիդեո անիմացիաների, լոգոների ստեղծման, ինչպես նաեւ վեբ կայքերի նախագծման ծառայություններ առաջարկող հարթակ է։