09:13 | 26.09.18 | Նորություններ | 3571

Փաշինյանը խոսել է տեխնոլոգիական հեղափոխության մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ տնտեսության ոլորտում տեխնոլոգիական հեղափոխության իրականացումը կառավարության ամենակարեւոր խնդիրներից է:

«Մեր նպատակն է Հայաստանն ագրարային երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի, տնտեսության ոլորտում իրականացնել տեխնոլոգիական հեղափոխություն. դա մեր ամենակարեւոր խնդիրներից է», - ասել է վարչապետը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից կազմակերպված Leaving No One Behind in an Age of Technological Revolution միջոցառմանը:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում տեխնոլոգիական ներուժի իրացմանը, ՏՏ ոլորտի հնարավորություններին, երիտասարդների շրջանում տեխնոլոգիական մոտեցումների խթանմանն ու տարածմանը, ներդրումների իրականացման հնարավորություններին: