Meta ընկերությունը Connect շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է Charm անվամբ սարք, որը նման է խելացի ժամացույցի՝ առանց ժապավենի, միայն էկրանով եւ փոքրիկ կապով։
Այն կարելի է կրել դաստակին, պահել գրպանում կամ ամրացնել պայուսակին կամ պարզապես օգտագործել որպես կախազարդ։
Bloomberg-ը նշում է, որ Charm-ը նման է «տամագոչի» խաղալիքներին։ Վիրտուալ կերպարը՝ Muse-ը, գտնվում է էկրանի կենտրոնում. օգտատերերը կարող են կարգավորել դրա տեսքը, հագուստը, ձայնը եւ այլ հատկանիշները։
Charm-ի վերին անկյունում գտնվում է մատնահետքի սենսոր, որը կարող է օգտագործվել սարքն ակտիվացնելու եւ արհեստական բանականության գործակալ Muse-ի հետ զրույց սկսելու համար։
Այն ունի տեսախցիկ, բարձրախոսներ եւ միկրոֆոններ, ինչպես նաեւ USB-C լիցքավորման միացք։ Էկրանի չափը մոտավորապես 2 դյույմ է։ Սարքն աշխատում է նոր օպերացիոն համակարգով, սակայն Meta-ն չի բացահայտում դրա անունը։