ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ OpenAI ընկերության համագործակցության արդյունքում 2026-2027 ուսումնական տարվանից Հայաստանի պետական դպրոցները հասանելիություն են ստանում ChatGPT Edu հարթակին։

Հարթակին հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել my.emis.am հարթակի անձնական օգտահաշիվ, այնուհետեւ սեղմել OpenAi սեղմակը՝ հայտնվելով դպրոցին տրամադրված ChatGPT օգտահաշվում, հաղորդում է ԿԳՄՍ նախարարությունը: 

ChatGPT Edu հարթակի պատշաճ օգտագործման եւ կիրառման նպատակով մշակվել են ուղեցույցներ՝ նախատեսված դպրոցների տնօրենների, տեղակալների, առարկայական մեթոդական միավորումների նախագահների եւ ուսուցիչների համար։  

Հարթակը, որպես միասնական կրթական գործիքակազմ, հասանելի է բոլոր պետական դպրոցներին։