OpenAI-ը ձեռք է բերել Glass Imaging ստարտափը, որը մշակվել էր Apple-ի նախկին աշխատակիցների կողմից։ Այն մշակում է սմարթֆոնների տեսախցիկներ։

The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ OpenAI-ը ստարտափը ձեռք է բերել վերջին ամիսներին առանց հրապարակային հայտարարության։ 

Glass Imaging-ը մշակում է սմարթֆոնների տեսախցիկներ եւ օգտագործում է արհեստական բանականություն՝ պատկերի որակը «պրոֆեսիոնալ DSLR տեսախցիկների մակարդակին» բարելավելու համար։

Գործարքի արժեքը գերազանցել է 300 միլիոն դոլարը։ 2025 թվականի մայիսին Glass Imaging-ը ներգրավել է 20 միլիոն դոլար՝ գնահատվելով 100 միլիոն դոլար։ Ստարտափի ընդհանուր ներդրումները մինչ օրս հասել են մոտավորապես 30 միլիոն դոլարի։

Glass Imaging-ը հիմնադրել են 2019 թվականին Apple-ի նախկին աշխատակիցներ Զիվ Աթթարը եւ Թոմ Բիշոփը, որոնք նախկինում աշխատել են iPhone տեսախցիկների եւ Portrait Mode-ի վրա։ 

Bloomberg-ը հաղորդել է, որ OpenAI-ը նախատեսում է թողարկել իր առաջին սարքը 2027 թվականին՝ դյուրակիր խելացի բարձրախոս, որի գինը կարժենա 300-400 դոլար: Այն հագեցած կլինի շարժական մասերով եւ լուսավորությամբ, որը կակտիվանա, երբ օգտատերը կփոխազդի դրա հետ: