OpenAI-ը դադարեցրել է իր ամսական 200 դոլար արժողությամբ Pro բաժանորդագրությունների վաճառքը՝ նոր Astra մոդելի բարձր պահանջարկի պատճառով։
Այս մասին X-ում հայտարարել է OpenAI-ի արտադրանքի ղեկավար Տիբո Սոտիոն։ Նա բացատրել է, որ ընկերությունը ցանկանում է ներկայիս օգտատերերի համար ապահովել Astra-ի շարունակական հասանելիությունը։
Ըստ Սոտիոյի՝ ամսական 200 դոլար արժողությամբ Pro ծրագիրը «ամենամեծ բեռը» դնում է իր համակարգչային ենթակառուցվածքների վրա։ Հետեւաբար, OpenAI-ը որոշել է կասեցնել բաժանորդագրության վաճառքը, սակայն չի նշել՝ որքան ժամանակով։
To make sure our current users have an incredible experience and continued access to Astra, we are going to pause subscriptions to our $200 Pro plan. These put the most strain on our systems and we wanted to take the smallest step that allows us to continue giving the broadest access possible. All other plans and the api remain available. There is no impact to existing accounts and we are working on adding more capacity as fast as we can. Thanks!
— Tibo (@thsottiaux) September 10, 2026
Մնացած բոլոր ծրագրերն ու API-ները հասանելի կմնան։ Astra-ն հասանելի է բոլոր վճարովի բաժանորդագրությունների օգտատերերի համար, բացառությամբ Go-ի։
OpenAI-ը GPT-6 Astra-ն ներկայացրել է սեպտեմբերի 3-ին։ Ընկերությունը պնդում է, որ իր սեփական փորձարկումներում Astra-ն գերազանցում է բոլոր առկա մոդելներին՝ ծրագրային ապահովման մշակման, գործակալների վրա հիմնված առաջադրանքների եւ համակարգչային կառավարման ոլորտներում։ Սակայն, Artificial Analysis-ի անկախ հետազոտողները Fable 5.1-ն են համարել մինչ օրս լավագույնը կոդ գրելու առումով։